Այն որ այս քանի օրվա սահմանային լարված իրավիճակում Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի, այն որ այս քանի օրը տեղն ու տեղը հայտնաբերվում ու պատժվում են թշնամու հարձակվող խմբերը, դա բացառապես Հայոց սահմանների տեխնիկական միջոցների արդիականացման մասին է խոսում:
Փառք ու պատիվ բոլոր այն Հայորդիներին ու Հայուհիններին, ովքեր ապրիլյան պատերազմից հետո ԻՆՔՆԱԿԱՄ լծվեցին մի գործի, որը կոչվում է Հայոց սահմանների տեխնիկական հագեցվածություն...
Մենք կանգ չենք առնի, ամեն ինչ սահմանի համար կգնա քանի դեռ վերջնական խաղաղության չենք հասել...
Կարեն Հովհաննիսյան