Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել երեկ Արցախի և Ադրբեջանի զինուժերի շփման գոտում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ...Ինչպես միշտ այն անհասցե մի կոչ էր,որում Մինսկի խմբի համանախագահները չեն նշում զինադադարի խախտման կոնկտրետ մեղավորին...Սակայն դրան չէ,որ ուզում եմ անդրադառնալ...
Կեղծիքների վարպետ մեր արևելյան հարևանները ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը փորձում են օգտագործել սեփական նպատակներով...Իլհամ Ալիևի կայքերը հայտարարության մեջ գոյություն չունեղոց մտքեր են ավելացրել և հրամցնում են սեփական հասարակությանը և փորձում համոզել ադրբեջանցիներին,որ հայկական կողմը ևս կորուստներ ունի..Որպես սկզբնաղբյուր օգտագործում են այսօրվա հայտարարությունը և հրճվում,որ Մինսկի խումբի և Ադրբեջանի ՊՆ-ն նույն կարծիքն ունեն՝հայերը ունեն զոհեր և թաքցնում են...
Սակայն իրական սկզբնաղբյուրը ընթերցելիս ես չգտա այն նաղադասությունը,որ հայերը ունեցել են կորուստներ ( http://www.osce.org/mg/301866)...

 


"Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն' փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչի արդյունքում կան տուժածներ:
Մի քանի մարմիններ դեռևս մնում են "չեզոք գոտում"...Համանախագահները կոչ են անում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ",-ասվում է հայտարարության մեջ...

 


Որևէ մի տեղ չկա նշված հայկական կողմի զոհերի մասին,սակայն բորորը և նույն թուրք-ազերիները շատ լավ գիտեն,թե ում ասկյարների լեշերն են մինչև հիմա գտնվում Մինսկի խմբի համանախագահների նշված "չեզոք գոտում"...Մինսկի խմբի համանախագահները պարզ հասկացրել են,թե ում զոհերի մասին են ակնարկում...
Հ.Գ.Ադրբեջանցիները հերթական անգամ ուզում են իրենց ցանկությունը,որ հայերը զոհեր ունենան, ուրիշների բերանով մատուցել որպես ճշմարտություն...Սակայն ստի ոտքերը շատ կարճ են և Բաքվում Մինսկի խմբի համանախագահների անունից հնարած ապատեղեկատվությունը շատ արագ բացահայտվեց...

 


Ապշերոնյան խղճուկ բռնապետին ուրիշ բան չի մնում անել,քան սեփական հոտին ստել Մինսկի խմբի համանախագահների անունից,քանի որ իրեն արդեն էլ չեն հավատում...
Հ.Գ.Կոչ եմ անում Արցախի ՊԲ-ին ԱՆՏԵՍԵԼ Մինսկի խմբի համանախագահների կոչը,և թույլ չտալ ազերիներին "չեզոք գոտուց" դուրս բերել ոչնչացված ասկյարների լեշերը,ինչպես 2014 թ-ի նոյեմբերի 12-ին իրենց կողմից խոցված և նույն "չեզոք գոտում" կործանված հայկական ուղղաթիռի զոհված օդաչուներին Բաքուն չէր թույլ տալիս դուրս բերել...Բաքվին կարելի՞ է անտեսել Մինսկի խմբի համանախագահների կոչը,իսկ մեզ՝ոչ...Թուրքերի լեշերը պետք է այդտեղ մնան այնքան,որքան կցանկանան հայերը...

 

Գագիկ Համբարյան