Առաջնագծում Ադրբեջանի ակտիվացումը, որոնք ուղեկցվում են կրակոցների հաճախիակացմամբ, զինանձնակազմի ու զինտեխնիկայի հատվածական կուտակումներով, երկրի պաշտպանության նախարարի այցով առաջնագիծ, Թալիշի բնակավայրի վրա արկակոծմամբ, հիշեցնում են նախաապրիլյան զարգացումները և միտումները.
Նկատենք, որ ապրիլյան ռազմական գործողությունների նախաշեմին մեզ մոտ կար մտայնություն, որ ադրբեջանական կողմն ինքն է անհանգստացած հայկական կողմից հնարավոր հարձակման նախապատրաստությամբ, սակայն մենք ունեցանք լրիվ հակառակ պատկերը. Ասել է թե' ներկայում նկատվում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունների մեծացում, և հայկական կողմի նախահարձակ գործողությունների ձեռնարկումը լավագույն սցենարն է' ոչնչացնելու հակառակորդի առաջնագծում կուտակած ողջ կենդանի ուժն ու զինտեխնիկան.
Վստահաբար կարելի է ասել, որ առաջնագծին մոտ գտնվող ադրբեջանական բնակավայրերը արդեն հիմնականում դատարկված են, քանի որ հակառակորդը տեղակայում է զինտեխնիկան այդ տեղանքում, իսկ խաղաղ բնակչությունը բնականաբար ինքնաբուխ լքում է բնակավայրը ռազմական իրադրության սրման հետևանքով. Անկասկած է, որ հայկական կողմը կիրականացնի համարժեք հակահարվածներ, սակայն մեզ անհրաժեշտ է նշված ադրբեջանական բնակավայրերն ամբողջությամբ հավասարացնել հողին. Այլ տարբերակ ' զսպելու Ալիևի ախորժակը, ցավոք չի երևում առաջիկա հեռանկարում:
Կարեն Վերանյան