Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարաել է, որ Եվրոմիությունը երբեք որևէ այլ երկրի ընտրությունները կազմակերպելու համար այդքան գումար ու միջոց չի հատկացրել, որքան Հայաստանին։ Սրանից, հետևաբար կարող ենք եզրակացնել առնվազն մի քանի քաղաքական նրբերանգներ։

 

1. Եվրոմիությունը պատրաստ է Հայաստանին ընտրությունները արդար թափանցիկ անց կացնելու վերաբերյալ Հայաստանին տրամադրել անհրաժեշտ ֆինանսներ ու միջոցներ,որովհետև Հայաստաը դրա կարիքը իսկապես ունի։ Դա անշուշտ չի նշանակում,որ միայն գումար տալով հարցը կարող ենք համարել լուծված։ Ի վերջո նախորդ ընտրություններում էլ Եվրոմիությունը բավականին մեծ գումարներներ է տրամադրել։ Խնդիրը սակայն նրանում է,որ Հայաստանը այժմ Եվրոպայի հետ համաձայնագիր ստորագրելու վերջին փուլում է,ու բացառված չէ,որ մոտակա ամիսներին ի վերջո այդ համաձայնագիրը ստորագրվի։ Եվրոպան հենց սրանում է շահագրգռված,հաշվի առնելով 2013 թվականի հայտնի դեպքերը։

 

2. Եվրոպան սրանով,փաստորեն արձանագրում է,որ մեր երկրում ընտրությունների ազատ արդար կազմակերպումը դեռևս ցավոք շատ վատ կազմակերպման փուլում է։ Լի մեծ խնդիրներով ու պրոբլեմներով։ Ցավոք դեռ 25 տարի հետո մենք չենք կարողանում ազատ արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպել ու հույսներս դնում ենք դրսի ուժերի աջակցության վրա։ Հետևաբար Եվրոպան իր մասով Հայաստանին տալիս է անհրաժեշտ օգնություն,սակայն ակնհայտ է որ սրա դիմաց ինչ-որ բան հստակ Հայաստանից պահանջելու է։ Իսկ թե ինչ,շարադրեցինք վերևի կետում:

 

3. Ըստ էության,ինչքան էլ գումար,միջոց, կամ քաղաքական աջակցությունը տրամադրվի Հայաստանին,միևնույնն է մեր երիկրը դեռ ի վիճակի չէ ըտրություններ կազմակերպել միջազգային կարգին համապատասխան։ Սա երրորդ նրբությունն է,որի մասին խոսում է Սվիտալսկին։ Ցավոք,սա ամենահավականական տարբերակն է,որովհետև ինչքան էլ լավատես լինենք,դժվար Հայաստանի բնակչության մեծամասնությունը մտածի,որ ընտրությունները չեն կեղծվելու,կամ առնվազն ընտրակաշառք ու գումարներ չեն բաժանվելու ընտրողներին։ Ընտրակաշառք վերցնող մարդը իր գլծում արդեն գիտի որ միևնույնն է ընտրությունով բան չի փոխվելու,հետևաբար նա նախընտրում է գոնե գումար աշխատել։

 

Իսկ թե ինչպես կընթանան ընտրությունները,կիմանանք ընդամենը երկու ամսից։ Այս ընտրությունները իրականում լինելու են ավելի անաղմուկ,քան նախորդները,սակայն դա չի նշանակում,որ թափանցիկությունը երաշխավորված է։

 

Կարեն Համբարձումյան