Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում:

 

Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրական 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ՝ առողջ ապրելակերպին է ուղղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը:

 

Արծրուն Հովհաննիսյան