Այս տունը կառուցողը՝ ամերիկացի ճարտարապետ Քրիս Հեննինգը, չէր պատկերացնում, որ իր կոմպակտ կառույցը նման մեծ պահանջմունք կունենա, ու իրեն «կխեղդեն» պատվերների քանակով։ Նման տուն ունենալու գաղափարը նրա մոտ առաջացել է, երբ Ասիայից տուն է վերադարձել։ Նա ապրել է Ճապոնիայում, Հնդկաստանում, Չինաստանում մոտ 20 տարի։ Այդ երկրների բնակիչների վարպետությունը տան ներքին կահավորանքի հարցում շշմեցնող է։ Նրանք կարողանում են ամենը, ինչ պետք է, տեղավորել մի քանի քառակուսի մետրի վրա։
Ու ահա, վերադառնալուց հետո Քրիսը կառուցեց իր առաջին տնակը՝ 6 մետր երկարությամբ ու 3 մետր լայնությամբ։ Եկեք տեսնենք, թե ինչ տեսք ունի այն ներսից։