Ճարպերն առողջական շատ խնդիրների առաջացման պատճառ են համարում, այդ թվում՝ զարկերակների խցանման, սրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացման, ճարպակալման:

 

Ներկայացնում ենք բրիտանացի սրտաբան Ասիմ Մալհոթրային, ով հակառակն է պնդում: Նա միակ պրոֆեսիոնալը չէ, ով իրերին այդ կողմից է նայում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարը մարդու մարմնի վատագույն թշնամին է:

 

Բժիշկ Մալհոթրան հավելում է, որ ճարպոտ մթերքները լավ են ընդհանուր առողջական վիճակի համար, և կան բավականաչափ ապացույցներ, որ ճապերը սրտանոթային խնդիրներ չեն առաջացնում:

 

Նա կարծում է, որ ճարպերի պարունակությամբ դիետան իրականում պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և 2-րդ տիպի շաքարային դիաբետից:

 

 

Բժիշկ Մալհոթրան իր հիվանդներին խորհուրդ է տալիս ավելի շատ ճարպեր ուտել և խուսափել անյուղ մթերքներից:

 

Բժիշկ Մալհոթրան նշում է, որ անյուղ մթերքները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նա հավելել է, որ ճարպերը ճարպակալման հիմնական պատճառը չեն:

 

Բժւշկը պնդում է, որ շաքարն ամենամեծ վտանգն է ընդհանուր առողջական վիճակի համար, մանկաբույժ Ռոբերտ Լյուսթինգը նույն կարծիքի է:

 

Նա ուսումնասիրում է ճարպերի և շաքարի ազդեցությունը երեխաների ճարպակալման վրա և հայտնաբերել է, որ հենց շաքարն է նպաստում ավելորդ քաշի կուտակման, սրտանոթային հիվանդությունների առաջացման և շաքարային դիաբետի:

 

Ավելի ու ավելի շատ փորձագետներ կան, որոնք համաձայն են, որ շաքարը ճարպակալման և ուղեկցող շատ հիվանդությունների հիմնական պատճառն է:

 

Սա հաստատվում է փաստով, որ բոլոր մարդկանց ավելի քան 23%-ը Շվեդիայում հետևում է սննդակարգի, որը ներառում է բավականաչափ ճարպոտ մթերքներ և նվազագույն քանակի ածխաջրեր: