Գունավոր տեսախցիկների հայտնագործությունից շատ տարիներ առաջ մարդիկ կարողանում էին լուսանկարել իրենց համար հաճելի և հատկանշական պահերը։ Այդ ժամանակաշրջանի լուսանկարիչները ընտրության հնարավորություն չունեին. ցանկացած լուսանկար սև ու սպիտակ էր։ Եվ չնայած որ այսօրվա տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ցանկացած գունային երանգ արտացոլել լուսանկարներում, սև ու սպիտակ լուսանկարները դեռևս պահպանել են իրենց ուրույն տեղը լուսանկարչական աշխարհում։ Ցանկացած սև ու սպիտակ լուսանկար մի ամբողջ աշխարհ է ներառում, որն անհնար կլինի տեսնել գունավոր աշխարհում։ Այդ իսկ պատճառով էլ սև ու սպիտակ լուսանկարները համարվում են արվեստի ճյուղ, որը նպատակ ունի նայել առարկաների ամենախոր բնույթին և տեսնել այն ամենը, ինչը սովորաբար թաքնված է։
BlogNews-ն առաջարկում է տեսնել այս 20 ֆանտաստիկ լուսանկարները, որտեղ կարելի է մի յուրահատուկ աշխարհ գտնել։