Ֆինանսական ճգնաժամն Ադրբեջանի իշխանություններին ստիպում է երկրի գերուռճացված պետական համակարգում օպտիմալացումներ կատարել: Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությունը և Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունները միավորվել են:

 

Նախարարությունների միավորման հետևանքով պաշտոնը լքել է նաև Ադրբեջանի ամենահայտնի օլիգարխ-նախարարներից Զիյա Մամեդովը:


2016թ. սեպտեմբերին Ադրբեջանում սահամանադրական փոփոխություններից հետո լայն քննարկումներ էր ընթանում երկրում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Սա փաստորեն իշխանության կողմից «խոստացած բարեփոխման» մի մասն է:

 

Աշոտ Մովսիսյան