Մեր երկրում ապրող մարդիկ չեն ժպտում, բոլորը տխուր են: Մեկին նեղացրել է բանկային համակարգը, մի ուրիշին հարկայինն է ստիպել հրաժարվել բիզնեսից, երորրդը տարիներ շարունակ սովորել է, որ կարողանա մի գործ գտնի, բայց չունի բարեկամ ու ծանոթ և մնում է անտեր իրդիպլոմով: Մարդիկ տխուր են: Առավոտից երեկո բանում են ու դատարկ նստում:
Այս մասին էր ասում Գագիկ Ծառուկյանը: Ասում էր, որ պետք է աշխատող մարդը կարողանա վայելի իր վաստակածը, կարողանա երեկոյան գոնե իր ընտանիքի հետ ուրախ ժամանակ անցկացնի:


Հիմա ամեն ինչ այլ է: Մարդիկ տխուր են, որովհետև մի կողմից պետությունը իր բոլոր մամլիչ լծակներով, մի կողմից բանկերը իր ֆինանսական մուրճով, մի կոմից հույսի կորուստը, մի կողմից գաղջ մթնոլորտը, մարդկանց դարձնում է տխուր:


Մարդը պետք է կարողանա ապրի: Ծառուկյանը պարզ ասաց, որ գյուղացիները, միջին ու փոքր բիզնես ունեցողները ազատվելու են հարկերից: Պարզ ասաց, որ բանկերը չեն նեղացնելու մարդկանց, այլ հակառակը փորձելու են սատար կանգնել, որպեսզի մարդը կարողանա բանկի վարկով մի նոր բարիք ստեղծի: Ծառուկյանը ի վերջո պարզ ասաց, որ վերանալու են արագաչափերն ու տեսախցիկները, որոնք ունակ են մի կոճակով մարդկանց ամիսներով սոված թողեն:


Ի վերջո հայ ժողովուրդը աշխատող ու արարող մարդ է, և այս ժողովրդին օգնել պետք չէ, պետք է պարզապես նրանց չնեղացնեն, չճնշեն, հարկեր ու տուրքերի տակ չդնեն: Մարդը կաշխատի կվայելի ու կապրի:

 

Սուսան Ղազարյան