Այն, որ Գագիկ Ծառուկյանի առաջնային նպատակը ժողովրդին, ազգին ու պետությանն օգնելն է, հայտնի է բոլորին: Դա ևս մեկ անգամ ապացուցվեց երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարի ժամանակ, երբ նա բարձրաձայնեց այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում կան:
Այդ խնդիրների մասին տեղյակ են բոլորը, բայց ոչ բոլորն ունեն քաղաքական կամք՝ դրանք լուծելու համար: Իսկ ահա Ծառուկյանը, ով վայելում է ժողովրդի սերը, հարգանքը, ում հետ հույս են կապում բոլորը, ում վերադարձին սպասում էին բոլորը, ունի և ցանկություն, և կամք Հայաստանը շենացնելու ու ծաղկեցնելու: Նրա երեկվա հայտարարությունը հենց առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին էր: Ոչ մի պոպոիլիզմ, ոչ մի ավելորդ խոսք: Հստակ ու հասկանալի ձևակերպումներ, շեշտադրումներ, որոնք տրվեցին նրա կողմից:
Գագիկ Ծառուկյանի ասածներն այնքանով են պարզ և իրականանալի, որքանով, որ նա շատ լավ գիտի բոլորի խնդիրների մասին: Նա ամեն օր տեղեկանում է գյուղացիների խնդիրների մասին, և շատ հաճախ գյուղացին հենց նրա շնորհիվ է, որ չի սնանկանում: Պարզ է չէ՞, որ այսօր բոլորի վիճակը ահավոր վատ է: Իսկ ի՞նչ է ցանկանում Գագիկ Ծառուկյանը: Նա ցանկանում է մարդու ձեռքից փուշ հանել, օգնել, նպաստել, որ մարդիկ վայելեն իրենց քրտինքով ստեղծածը։
Միլաննա Կարագյոզյան