Փախստականների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանագիրը փաստորեն կյանք չունեցավ' տապալվեց…

 


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը պետք ավելի հեռատես, հաշվարկված, մտածված ու խորիմաստ քայլեր կատարի:Եթե այսպես շարունակվի, ապա նրա հեղինակությունն անպայման կնկնի:
Մարդը' առավել ևս նման մակարդակի գործիչը, պետք է քայլ անելուց առաջ մտովի պատկերացնի նրա ողջ ընթացքն ու ավարտը:

 

Առայժմ, կարծես նրա դեմ լուրջ լոբբինգ կա' թե’ հանրապետականներից, թե’ բնականաբար դեմոկրատներից և թե’ պետական մի շարք բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից, որոնք կարծես առայժմ միայն հաջողություններ են գրանցում: Թրամփը պետք է ավելի ճկունություն և դիվանագիտություն հանդես բերի, այլապես նրա կառավարումը մի տեսակ մշուշոտ է և նրա նախընտրական խոստումները այդպես էլ կմնան միայն խոստում:

 

Ռոբերտ Մելքոնյան