Ուկրաինայի շուրջ գործարքը մտնում է որոշիչ փուլ, և այս համատեկստում պետք է դիտել ռուսական կողմի սադրանքները հունվարի 29-ից սկսած, ինչպես նաև երեկ տեղի ունեցած գիվի սպանությունը, որը սադրիչ ձևով օգտագործվում է Ուկրաինայի դեմ:Այս նոր թափով վերսկասված էսկալացիան Դոմբասում տեղի է ունենում փետրվարի 16-17 Նորմանդյան քառյակի երկրների արտոգործնախարարների հանդիպմանը ընդառաջ,որը մեսիջ է պուտինի կողմից Թրամպին,ինչպես Օլանդին ու Մերկելին,որպեսզի նրանք ճնշում գործադրեն Ուկրաինային և ստիպեն կատարել Մինսկի համաձայնագրի դրույթները,որը նախատեսում է փոխել սահմանադրությունը և հատուկ կարգավիճակ շնորհել Դոմբասին Ուկրաինայի կազմում:Մինագամայն հասկանալի է, թե սա ինչպիսի հարված է լինելու Ուկրաինական պետականությանը:
Դոմբասը հատուկ կարգավիճակով Ուկրաինայի կազմում նշանակում է քաղծկեղածին մի երևույթ, որը սպառնում է իր մետաստազները տարածել, ողջ Ուկրաինայի վրա:Այս խորամանկ քայլը շատ լավ է հաշվարկված Կրեմլում քանի, որ դոմբասը դե յուրե է լինելու Ուկրաինայի կազմում, իսկ դե ֆակտո կախված է Լինելու Ռուսաստանից:Մի խոսքով սա ամենակարճ ճանապարհն է դեպի Ուկրաինայի ֆեդերալացում, որով Կրեմլը իր տոտալ վերահսկողությունն էտարածելու ամբողջ Ուկրաինայի տարածքի վրա:
Իսկ ամնեցավալին այն է, որ Ուկրաինական պետության շահերը դարձրել են մանրադրամ գերտերությունները իրենց հարաբերություններում, և գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այս գորարքը տեղավորվում է Թրամպի պուտինի հետ նոր քաղաքականություն սկսելու համատեքստում, այն է' Ուկրաինան Ռուսաստանին զիջելու, ինչպես նաև Ղրիմը Ռուսաստանի մաս ընդունելու դիմաց, պուտինի հետ պայքարել ԻԼԻՊԻ դեմ և ամերիկյան շահերի գերակայություն Սիրիայում:
Ուկրաինային մնում է ապավինել իր ուժերին և կենց և մահու պայքար տալ սեփական պետականությունը պահպանելու համար:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից է կապված այսօր, թե ինչպես է, լինելու հետսովետական երկրների ապագան:
Ռոբերտ Անտոնյան