Ջո Լաքսթոնն իր եղբոր հետ միասին որոշել է վերարտադրել մի քանի հին ընտանեկան լուսանկարներ և դրանք վերածել օրացույցի՝ որպես սուրբծննդյան նվեր իրենց մայրիկի համար:

 

Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն՝ դա նրանց մոտ հիանալի է ստեցվել: Եղբայրներին հաջողվել է լուսանկարներում նույնությամբ վերարտադրել ոչ միայն իրենց դիրքն ու շարժումները, այլև՝ հետին ֆոնը: Որոշ լուսանկարներում նրանք ներգրավել են նաև իրենց հայրիկին: