Ամենավտանգավորը, եթե սահմանին զոհեր ունենալը դառնա սովորական: Ճիշտ է մենք սիրում ենք մեր հայրենակիցներին, բայց ցանկացած շարունակական երևույթ, եթե այն չափից դուրս երկար է տևում այն այն դառնում է սովորական « ընդունված» և սպասելի: Ամենաանտանելի ցավը տևական ժամանակ հետո դառնում է տանելի...
Սահմանին մեր որդիների կորուստը անտանելի ցավ է, հանրությունը սոց ցանցերում, սրճարաններում, զրուցարաններում, տրանսպորտում, աշխատավայրում, շենքերի բակերում և այլուր անկեղծ ցավում և վրդովվում է հերթական զոհի մասին լսելիս, լրատվական կայքերը մրցում են թե ո՞վ առաջինը կհայտնի, կամ ավելի սրտաճմլիկ ու ողբերգական մանրամասներ կհայտնի այդ մասին, պաշտոնական հաղորդագրություններում փոխվում են միայն օրվա, ժամի և անաւն ազգանվան մասերը, հեռուստահաղորդավարները լուրերի թողարկումը սկսում են մի փոքր տխուր հայացքով և առաջինը հայտնում այդ բոթը ու անցնում առաջ:
Մեզանից քանի՞սն են հիշում նախավերջին զոհի անուն ազգանունը, եթե անձամբ չենք ճանաչում կամ մեր գյուղացին կամ թաղեցին չէ...Կարծում եմ կլինեն հատ ու կենտ մարդիկ, բայց մնացած բոլոր նախադրյալները կան, որ սահմանի զոհերի մասին լուրը դառնում է սովորական, իսկ դա շատ վտանգավոր է, շատ...
Զաքարյան Արշակ