Մեր նախնիները մասուրն օգտագործել են լյարդի և ստամոքսի բուժման համար: Այդ բույսը կարող է ներծծել ուռուցքը և նվազեցնել գլխացավը
Գիտնականները ոչ շատ վաղուց սկսել են մասուրից պատրաստել խոլոսաս պատրաստուկը, որն օգտագործում են խոլեցիստիտի և հեպատիտի, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար:

 


Մասուրը կարգավորում է արյան ճնշումը:
Գիտնականների կատարած հետազոտությունը հետևյալն է: Ավելորդ քաշով կամավորները 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մանրացված մասուրից պատրաստված 40 գր ըմպելիք: Նրանց արյան ճնշումը, քաշը, ինսուլինի նկատմամբ զգայունությունը և արյան բաղադրությունը վերահսկվել է:

 


Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր մասնակիցների ճնշումը նվազել է 3,4%-ով, խոլեսթերինը' 5-6%-ով, սրտի հիվանդությունների ռիսկը' 17%-ով: Մասուրի այդ հրաշագործ հատկությունները նրա մեջ պարունակող C վիտամինի մեծ քանակության շնորհիվ է, որն ունի հակաբորբոքայի ազդեցություն:
Մասուրի չորացրած պտուղներում վիտամին C-ի պարունակությունը 50 անգամ ավելի է, քան կիտրոնում:

 


Վրեժ Հովսեփյան