Հանրապետական կուսակցության' իբրև կառույցի դեմ անձնական ոչինչ չունեմ, բայց այդ կուսակցության կրծքանշանի տակ իրենց ոչնչությունը թաքցնող որոշ ներկայացուցիչներ այնքան են կորցրել ամոթը, որ բացեիբաց խոստանում են արդար ու թափանցիկ ընտրություններ' այն դեպքում, երբ ամբողջ հանրապետության տարածքում արդեն սկսվել է դպրոցների, մանկապարտեզների ու հանրակրթական այլ հաստատությունների աշխատակազմերի նկատմամբ նախընտրական բացահայտ տեռորը:


Հեչ չեմ նախանձում այդպիսիներին, եթե մի օր հանկարծ դուրս գան կրծքանշանի տակից և իշխանություն չլինեն...

 

Գևորգ Պետրոսյան