«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս պատկանող «Երեւան Սիթի» խանութների ցանցը ֆրանսիական «Կարֆուր» ընկերությանը վաճառելու հարցի շուրջ: «Եթե իսկապես այս գործարքը կայանա, ապա այն սենսացիոն քայլ է և տնտեսական քաղաքականության փոփոխության կտրուկ որոշում կլինի ՀՀ իշխանությունների կողմից: Եթե իշխանություններն իսկապես ցանկանում են, որ «Կարֆուրը» գնի Ս. Ալեքսանյանի այդ հսկայական խանութների ցանցը և միանգամից այդպիսի լայն ներգրավվածությամբ մուտք գործի ՀՀ շուկա, նշանակում է, որ նրանք վերջապես որոշել են ներկրման ու իրացման շուկան ապամոնոպոլիզացնելու քաղաքական կամք դրսևորել»,- գրում է պարբերականը:
Կից նյութն՝ այստեղ: