Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ուղղությամբ Կիևի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ, անկախ ռազմական բախումների հնարավոր ելքից, Կիևի քաղաքական վերնախավը լուծեց իր հիմնական խնդիրը՝ հակամարտությանը կրկին տալ միջազգային հնչեղություն։ Այս տեսանկյունից չի բացառվում, որ նման արկածախնդրության դիմեն նաև Բաքվի իշխանությունները՝ սրելով լարվածությունը ԼՂՀ-Ադրբեջան, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։

 

Հարցն ակտուալանում է այն առումով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը փորձում է համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ, ինչը հնարավորություն կտա հնարավորինս պահպանել կայունությունը այս կամ այն տարածաշրջանում։ Սա, մեղմ ասած, չի համապատասխանում ոչ Կիևի, և ոչ էլ Բաքվի դիրքորոշումներին, որոնք փորձում են ապակառուցողական մոտեցումներ ցուցաբերել՝ հակամարտությունների շահարկմամբ քաղաքական գործընթացներից առավելագույն դիվիդենդներ շահելու նպատակով։

 

Կարեն Վերանյան