Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է թողնել վատ սովորությունները և սկսել առողջ ապրելակերպ վարել, գիտի, որ ամենադժվարը գայթակղությանը դիմակայելն է: Բարեբախտաբար կան գիտականորեն հիմնավորված միջոցներ, որոնք կօգնեն դիմակայել գայթակղությանը, զսպել անտեղի ցանկությունը և զարգացնել կամքի ուժը:

 

Կենսաբանորեն ակտիվ կետերի սեղմում Ուշադրությունը շեղելու այս արագ մեթոդիկան զգալի ազդեցություն է թողնում ախորժակի և սթրեսի հետևանքով ուտելու վրա: Պետք է միայն 30 վայրկյան մատներով սեղմեք ճակատը: Երբ սթրես ենք ապրում, ուտելիքը դառնում է թեթևություն զգալու ամենաարագ միջոցներից մեկը: Այն ծառայում է որպես հանգստացնող միջոց: Այդ պատճառով էլ քաղցը մեղմելուն օգնում է սթրեսը հաղթահարելու տեխնիկան, որը հիմնված է մարդու մարմնի կենսաբանորեն ակտիվ կետերի վրա:

 

Թարմ մրգերի բույրը Մրգերի բույրը կօգնի ռեստորանում զսպել կալորիաներով հարուստ աղանդերն ընտրելու ցանկությունը: Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունների տվյալներով, որոնք հրապարակվել են Appetite ամսագրում, մասնակիցները, ովքեր 15 ր քաշել էին տանձի կամ դդումի բույրը, արդյունքում ընտրել էին ցածր կալորիականությամբ մրգային աղանդերը և ոչ թե շոկոլադ (ի տարբերություն հետազոտության այն մասնակիցների, ովքեր ընտրությունից առաջ չէին քաշել մրգերի բույրը): Լավից քիչ-քիչ Շոկոլադ ուտելու ցանկությունը զսպելու համար պարտադիր չէ ուտել ամբողջ սալիկը: Մեկ կամ երկու կտորը կարող է բավարարել ցանկությունը և չազդել դիետայի վրա: Կարելի է ուտել մի փոքրիկ մասը միայն, իսկ մյուս մասը հեռացնել տեսադաշտից:

 

Այս մեթոդը գործում է նաև ուտեստների հարցում: Փորձեք մեծ կտորները կտրատել մանր կտորների և կիսել կալորիաներով հարուստ ուտեստները: Ի դեպ, մանր կտորների բաժանելն ինքնախաբեության գործող միջոց է. Թվում է, թե ափսեում ավելի շատ ուտելիք կա, քան իրականում: Հրաժարում ուտելիքների գովազդից Երբ կալորիաներով հարուստ սննդի գովազդ տեսնեք, անմիջապես փոխեք ալիքը կամ շեղեք ուշադրությունը դրանից: Այդպիսի մթերքների պատկերները գրգռում են ախորժակը և ուտելու ցանկություն առաջացնում: Մաքուր ջուր Ըմպելիքի ընտրությունն անդրադառնում է նաև ուտեստի ընտրության վրա. օրինակ՝ մարդկանց մեծամասնությունը գազավորված ըմպելիքների հետ ուտում է ճարպոտ սնունդ և ոչ թե թեթև աղցան: Ընտրելով ջուր՝ ամենայն հավանականությամբ կնախընտրեք բանջարեղեն և ցածր կալորիականությամբ ուտելիքներ: