Ամառային ամիսներին ամենից շատ օգտագործվող բանջարեղենից է սմբուկը, որը հայտնի է նաև առողջարար և օգտակար հատկություններով:
1. Հզոր հակաօքսիդանտ հատկություններ
Սմբուկը պարունակում է սննդարար նյութեր, որոնք ապահովում են բանջարեղենի մուգ մանուշակագույն գույնը: Սմբուկը կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների և սրտի կաթվածի վտանգը: Այն կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը:
2. Քաղցկեղի կանխում
Գիտնականներն ապացուցել են, որ սմբուկը հիանալի հակաքաղցկեղային ազդեցություն է ունենում: Այն նվազեցնում է արյան հոսքը դեպի քաղցկեղային բջիջներ' բարդացնելով դրանց տարածումը:
3. Պաշտպանում է ուղեղը
Լաբորատոր հետազոտությունների օգնությամբ գիտնականները պարզել են, որ սմբուկը կարող է պաշտպանել ուղեղի բջիջները ազատ ռադիկալներից եկող վնասից: Ազատ ռադիկալները կարող են մեծացնել քաղցկեղածին բջիջների զարգանալու և հիշողության քայքայման վտանգը:
4. Օգնում է նիհարելուն
Սմբուկը շատ քիչ քանակությամբ կալորիա է պարունակում և հիանալի է նիհարելու համար: Այն մանրաթելերի հիանալի աղբյուր է, մեծ քանակությամբ ջուր է պարունակում և ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ ջրի քանակով:
5. Պարունակում է քիչ ածխաջրեր և ճարպեր
Այն քիչ քանակությամբ ածխաջրեր և ճարպեր է պարունակում, բայց ոչ ձեթի, պանրի կամ ձվի հետ խառնելիս:
6. Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ և իջեցնում արյան ճնշումը
Գիտնականները պարզել են, որ սմբուկի հյութը զգալիորեն նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը: Այն նաև հանգստացնում է զարկերակները և, այդպիսով, նվազեցնում արյան ճնշումը:
7. Այն երկաթի հիանալի աղբյուր է
Երկաթը կարևոր է օրգանիզմի աշխատանքի համար, սակայն չափից ավելի երկաթը կարող է բերել խոլեսթերինի մակարդակի ավելացմանը և հոդերի վնասմանը: Սմբուկը կապահովի անհրաժեշտ երկաթի քանակությունն' առանց վնասելու օրգանիզմին:
Վրեժ Հովսեփյան