Նախընտրական շրջանում հանկարծակի զլմ-ների ուշադրության կենտրոնում են հայտնվում այնպիսի դեմքեր, որոնց մասին վաղուց մոռացել են կամ որոնք բավական հեռու են քաղաքական դաշտից:


Դրանցից մեկն էլ Սարգիս Հացպանյան է: Ի՞նչ է այսօր պետք լրատվամիջոցների կողմից լուսաբանվելու համար. որևէ մամուլի ակումբում մի քանի լրագրողների առաջ քաղաքականության մասին դատողություններ անել և վերջ:


Սարգիս Հացպանյանը վաղուց արդեն մոռացված դեմք է, ով ասուլիսների շնորհիվ փորձում է հիշեցնել իր գության մասին: Զարմանալի է ուղղակի, թե ինչո՞ւ են որոշ զլմ-ներ լուսաբանում են այս կարգի անձնավորությունների մտքերը: Ո՞ւմ է այսօր հետաքրքիր, թե ինչ է մտածում Սարգիս Հացպանյանը քաղաքական դաշտի, Ծառուկյանի վերադարձի, նախընտրական շրջանի մասին: Իհարկե ոչ ոքի:

 

Հայկուհի Թոքմաջյան