Բոլորին է հուզում այն հարցը, թե ինչպե՞ս է հնարավոր երկրում հասնել լրջագույն, արմատական և դրական փոփոխությունների, որոնք կբարելավեն հասարակության կենսակերպն ու երկիրը կտանեն դեպի զարգացում: Երկրում տիրող սոցիալ-տնտեսական բնույթի հիմնաքարերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում վերոնշյալ գործողություններն իրականացնելու համար: Դրա համար, նախ և առաջ հարկավոր է պատկերացնել և հասկանալ, թե ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի երկրում հաստատվի կայունություն, տնտեսությունը զարգանա, ժողովուրդը սկսի ավելի լավ ապրել, մարդկանց հավատը լավ ապագյի նկատմամբ վերականգնվի: Այս և բոլոր նմանատիպ հարցերը կարծես թե խորը ճահճի նման անանցանելի են թվում, սակայն չկա մի այնպիսի հարց, որը լուծում չունենա, խնդիրը ցանկության և վստահության մեջ է: Ցանկություն՝ վաղվա օրը ավելի բարեկեցիկ դարձնելու համար, վստահություն, որը պետք է տրվի արժանիին:
Ներկայիս Հայաստանը ունի վերը նշված բոլոր խնդիրները, սակայն ի ուրախություն բոլորի, կա այն լուծման ուղին, որը ակամայից նշմարվել է: Մեծ հաշվով հենց հանրության ջանքերով է այն սկիզբ առել և ծնվել: Խոսքը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին է: Եթե ուշադիր հետևենք իրադարձությունների զարգացմանը, ապա միանշանակ կգտնենք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք անհանգստացնում են յուրաքանչյուր մտահոգ հայի: Նախ պետք է գիտակցել այն պարզ իրականությունը, որ Գագիկ Ծառուկյանը լինելով ուժեղ, կայացած, այս կյանքում ամեն ինչի հասած մարդ, միանշանակ չի ձգտի իշխանության, նրա համար կարևորը դա չէ, նա ավելի լուրջ և միևնույն ժամանա ավելի արժանապատիվ խնդիր է լուծում հենց իր համար՝ դա սեփական ժողովրդին սատար կանգնելն է, նրանց օգնելու պատրաստակամություն հայտնելն է: Այստեղից պարզ է դառնում, որ Ծառուկյանը մի կողմ է դնելու սեփական շահը և առաջնորդվելու է պետականով, ինչը յուրաքանչյուր պետության կարևորագույն ինստիտուտները ջանում են սերմանել սերունդների մեջ՝առաջնորդվել պետական շահով, սա լուծում է այն կարևոր հարցը, երբ քաղաքականությամբ զբաղվելը ինքնանպատակ չէ, այլ այն պետք է ծառայեցվի պետության զարագացումը ապահովելու համար: Մյուս կարևորագույն խնդիրը դա սոցիալտնտեսական բնույթ կրող հիմնահարցերն են, որոնց լուծման բանալիները Գագիկ Ծառուկյանից, լավ ոչ ոք չգիտի թե որտեղ են թաղված: Ասվածը փաստացի ապացուցելու համար բավական է միայն ծանոթանալ Գագիկ Ծառուկյանի ավելի քան երկու տասնամյակից ավել գործունեության ճանապարհային քարտեզին:
Շատ մոտ կանգնած լինելով ժողովրդին, Գագիկ Ծառուկյանը իր գործունեության ողջ տարիների ընթացքում օգնել և աջակցել է բոլոր այն ոլորտներին, որոնք ճանաչում և հեղինակություն են բերել Հայաստանին, ոլորտներ որոնց զարգացումն անմիջական կերպով ազդեցություն է ունեցել պետության զարգացման վրա: Գագիկ Ծառուկյանի բիզնես ոլորտում ծավալած գործունեության արդյունքում զարկ է տրվել նաև պետության տնտեսության զարգացմանը, հայրենի արտադրանքը արտահանելով տնտեսության զարգացման հենք հանդիսանալով, կարևորագույն խնդիր է լուծվել: Այսինքն Գագիկ Ծառուկյանը ներկայիս հիմնախնդիրները ամենալավը պատկերացնող, ամենաանշահախնդիր և ամենամտահոգ գործիչն է, որի նպատակներն ու մղումները արդար են, իսկ քաղաքական դաշտում նրա անվան շուրջ ձևավորվող կոնսոլիդացիան, թե իր մասշտաբներով, թե իր հեղինակությամբ, թե առաջադրվող նոր որակներով, լինելու է դոմինանտներից մեկը: Կարևոր է հասկանալ այս ամենը և ըստ այդմ էլ յուրաքանչյորւ քաղաքացի կլուծի հենց իր համար, այս պահին, ամենակարևոր հարցերից մեկը՝ ո՞ւմ սատարել, ո՞ւմ հետևից գնալ, պատասխանը կարծում եմ առավել քան ակներև է:
Սարգիս Հարությունյան