-«Ես չեմ ողջունում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը»: Այս մասին նախօրեին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հետաքրքիր է, որ մինչ այդ պահը ողջ մամուլն ու հենց նախագահականի ենթակայության տակ գտնվող բլոգերներն ու էլեկտրոնային պարբերականները փորձում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձը կապել Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ պայմանավորվածության:

 

 

Չէր կարող Սերժ Սարգսյանը ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը մի պարզ պատճառով: Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենամեծ հեղինակություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչն է, և նրա վերադարձը վնասելու է հենց Սերժ Սարգսյանին ու իր կուսակցությանը:

 

 

Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը չի սիրում խոսել, որովհետև խոսելու ժամանակ չունի, որովհետև այդ ժամանակը տրամադրում է այս ժողովրդի համար մի լավ բան անելուն: