Հակասական տեղեկություններ են հասնում Սիրիայի հյուսիսից:
Ըստ որոշ աղբյուրների՝ Հալեպ նահանգնում Իսլամական պետությունը հարձակումներ է իրականացրել Խանասերի ուղղությամբ՝ նվաճելով մի քանի բնակավայրեր, դուրս գալով Խանասերի ճանապարհ:

 


Խանասերն այն միակ ճանապարհն է, որը կապում է Հալեպ քաղաքը սիրիական վարչակարգի կողմից վերահսկվող այլ տարածքների հետ, և Հալեպից ելումուտն իրականացվում է հենց այդ ճանապարհով:

 


Հետաքրքիր է, որ ԻՊ-ի վերոհիշյալ հաջողությունների մասին իսլամականների լրատվական աղբյուրները լռում են:
Մնում է հուսալ, որ նման բան չի եղել և Խանասերը դեռևս գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ:

 

Սարգիս Գրիգորյան