Թուրքիայի գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը այցելել է հարավ- արևելյան Գազիանթեփ նահանգ, ինչպես նաև հարավային Քիլիս և Ադանա նահանգներ, որտեղ եղել է սիրիական սահմանի մոտ: Նա իրականացրել է տեսչական ստուգումներ ողջ սահմանի երկայնքով: Աքարին ուղեկցել են ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սալիհ Զեքի Չոլակը և ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Աբիդին Ունալը:
Թուրքիայի գլխավոր շտաբի պետն այնուհետև եղել է Ինջիրլիքի ռազմաբազայում և այնտեղ նույնպես իրականացրել տեսչական ստուգումներ:

Հայտնի է դարձել, որ գլխավոր շտաբի պետը իր դժգոհությունն է հայտնել Ինջիրլիքի ռազմաբազայում ԱՄՆ-ն ներկայացնող ուժերին, որոնք չեն համագործակցում Սիրիայում իրականացով որոշ ռազմական գործողություններում Թուրքիայի հետ :
Հատուկ պետք է նշեմ, որ Հուլուսի Աքարի այս այցելությունները գաղտնի էր պահվում :


Կարեն Հովհաննիսյան