Եթե հաստատված է, որ Բելառուսի դատախազությունը որոշում է ըդնունել Ալեքսանդր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին, ապա միանշանակ է, որ Մինսկը թքում է Մոսկվայի երեսին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ ասուլիսի ընթացքում ծավալուն անդրադարձ էր կատարել դրան՝ նշելով, որ ՌԴ-ն և Բելառուսը իրավապայմանագրային պարտավորություններ ունեն իրենց ձերբակալված քաղաքացիներին արտահանձնելու միասնական և համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու շուրջ:
Լուկաշենկոն հերթական անգամ ապացուցում է, որ միջազգային պայմանագրեր, պարտավորություններ, դաշնակցային հարաբերություններ և նման կարգի հասկացություններ իր համար գոյություն չունեն և ցանկացած հարցում Մոինսկն առաջնորդվում է բացառապես "Բատկայի" հրահանգենով ու քմահաճույքներով: Լապշինը դառնում է Ռուսաստանից Լուկաշենկոյի վրեժի զոհը միայն նրա համար, որ Մոսկվան մերժել էր բավարարել Բելառուս մատակարարվող գազի սակագինը վերանայելու Լուկաշենկոյի պահանջը:
Եթե Լուկաշենկոն նման ստորացման կարող է ենթարկել Ռուսաստանին, մեր մասով նրանից ոչ մի սպասելիք չպետք է ունենալ: Ուղղակի ցավ կարելի է ապրել այդ խեղճ բլոգերի համար՝ անգամ ճղճիմ քաղաքական ինտրիգների զոհ դառնալու համար:
Գևորգ Դարբինյան