Բացահայտում արած չենք լինի, եթե արձանագրենք, որ վերջին ժամանակներում քաղաքական դաշտը անապատացված վիճակում էր գտնվում: Իրավիճակը փրկելու և հայստանյան ներքաղաքական կյանքին շունչ հաղորդելու համար միայն մեկ տարբերակ էր շրջանառվում, որն էլ աստիճանաբար հասունանալով հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը:

 

Խոսքը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշման մասին է: Քաղաքագիտական ճկուն միտք և հմտություններ պետք չէ ունենալ, որպեսզի գիտակցել մեկ պարզ իրականություն՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքակնություն է վերադառնում երկրում հավասարակշռություն հաստատելու և մրցակցություն առաջադրելու համար: Քաղաքական պայքարը պռոդուկտիվ է, եթե կա դիմակայություն:

 

Գագիկ Ծառուկյանի տարիներ շարունակ գործունեությունը իշահ հանրության և պետության զարգացման, ուրախանալու առիթ են տալիս միայն: Գագիկ Ծառուկյանը առաջնայնություն է տալիս երկրի զարգացման և ժողովրդի կենսակերպի լավացման խնդրին: Հիմա այն ուժերն ու դաշինքները, որոնք կփորձեն մտնել պայքարի մեջ, անկախ իրենց կամքից, ստիպված են լինելու իրենց ապագայում անելիքների մեջ ընդգրկել նաև այս երկու կարևորագույն դրույթները, առանց որի պատկերացնել բարեկեցիկ ապագա, ուղղակի անհնար է:

 


Այս ամեն ինչից զատ, եթե մի պահ անգամ հարց առաջանա, թե ինչի՞ համար գնալ Ծառուկյանի հետևից, ապա դրա պատասխանը շատ ավելի պարզ է և ընկալելի, քան ոմանք պատկերացնում են՝ Գագիկ Ծառուկյանը չունի անձնական շահ, չունի ինչ-որ ակնկալիքներ, նրա միակ մտածմունքն ու ցանկությունը, երկրի կարևորագույն հիմնահարցերի արծարծումն ու լուծումների հայտնաբերումն է: Այս համատեքստում, այլընտրանք այս հայանպաստ գործին լինել չի կարող, հարկավոր է մեծ կոնսոլիդացիա, որի գաղափարական հենքը պետության և ժողովրդի շահն է լինելու:

 

Սարգիս Հարությունյան