Նախընտրական լրահոսում շրջանառվող տեսակետը, թե մասնակցելով ընտրություններին՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և մյուսները լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի վերընտրությունը՝ ինձ համար տարօրինակ հարցադրումներ են: Խոշոր խաղացողների չառաջադրումներից հետո բարձրացված քաղաքական ողբը դեռ ապագա քաղաքական մարտերի պլանների չի վերածվել, ուստի հնարավոր ամեն ինչ պետք է արվի՝ եղած ուժերը համախմբելու համար: Անգամ մարտիմեկյան ցնցումներին դիմակայած իշխանությունը ի՞նչ հարված կարող է ստանալ մի քանի լիդերների և կիսալիդերների չառաջադրվելուց հետո, նրանք վաղուց նախապատրաստել են իրենց ցուցադրական թեկնածուներին՝ ընտրական պրոցեսը չվիժեցնելու համար: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ դիմակայությունը չկոտրելու համար ընդդիմադիր հասարակական սեկտորը պետք է մասնակցի ընտրություններին՝ որևէ կերպ իր ՈՉ-ը արտահայտելու համար, որպեսզի հասարակության իմունիտետը վերջապես չսպառվի: Հակառակ պարագայում, իսկապես իրավացի է Հովհաննես Իգիթյանը, որ ընդդիմադիր լիդերները հասարակությանը անպաշտպան են թողնում իշխանությունների դեմ...