Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ունիկալ, և որքան էլ հոգեբանները փորձեն մարդկանց դասակարգել խմբերով՝ ըստ խառնվածքի, շփման և այլ պահվածքի դրսևորումներով, աշխարհում չկա երկու միանման մարդ: Սակայն բնավորության որոշ գծեր այնուամենայնիվ հաճախ համընկնում են: Այդ պատճառով, ըստ մարդու նախասիրությունների շատ բան կարելի է իմանալ նրա անձի, բնավորության և արժեքների մասին:


Առաջարկում ենք Ձեզ ընտրել այս ծառերից մեկը և իմանալ թե ո՞ր բառն է ամենաճիշտը բնութագրում Ձեր անձը:

A – էնտուզիաստ: Դուք Ձեզ ամբողջովին տալիս եք յուրաքանչյուր լծված գործին և գործը միշտ հասցնում եք ավարտին:

Դուք ընտրել եք ամենահաստ բնով ծառը: Դա նշանակում է, որ դուք մարդ եք, ով ապրում է էնտուզիազմով: Դուք Ձեզ ամբողջովին տալիս եք յուրաքանչյուր լծված գործին և գործը միշտ հասցնում եք ավարտին: Դուք շատ կրքոտ և հետաքրքրասեր մարդ եք: Ուղղամիտ եք և իմպուլսիվ, երբեմն դա վանում է մարդկանց Ձեզանից: Բայց մտերիմները գիտեն, որ ավելի լավ ընկեր  դժվար է գտնել: Դուք առատաձեռն եք և երբեք գովեստներ չեք խնայի այն մարդու համար, ով իրոք դրան արժանի է:

B – Պատասխանատու: Ձեզ համար շատ կարևոր է  արդարացնել Ձեզ վստահող մարդկանց սպասումները:

Դուք ընտրել եք այն ծառը, որի վրա կան պտուղներ: Դա բնութագրում է ձեզ որպես պատասխանատու մարդու: Ձեզ համար շատ կարևոր է ցույց տալ ձեր աշխատանքի վերջնական արդյունքը և արդարացնել ձեզ վստահած մարդկանց սպասումները: Ուրիշների համար կարող եք լավ ուսուցիչ լինել: Դուք ունեք բարձր բարոյական սկզբունքներ և զարգացած հոգևորականություն: Դուք պատասխանատու եք ձեզ զգում ոչ միայն ձեր աշխատանքի համար, այլ նաև ձեր մտերիմ մարդկանց համար՝ ընտանիքի, ընկերների: Նրանց երբեք չեք մերժի օգնել:

շարունակությունը՝ այստեղ