Ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտորեն հաղորդում են,որ Ադրբեջանի Ազգային Անվտանգության կոմիտեի կողմից ձևավորված,այսպես կոչված "Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակ"-ին միացել է նաև հայտնի ազերի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը...
Հիշեցնեմ,որ այս հարթակ կոչվածի մեջ են մտել նաև մի քանի դավաճաններ Հայաստանից,որոնք սեփական հայրենիքում հանցանքներ կատարելուց հետո՝ փորձելով պատժից խուսափել, փախել են Բաքու,իրենց ներկայացնում են որպես հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ և այնտեղ զբաղվում են հայ-ադրբեջանական "բարեկամության" հաստատմամբ...
Միրկադիրովի միանալն այս հարթակ կոչվածին տարրական կանտեսեի,եթե չիներ մի հետաքրքիր հանգամանք կապված այս անձի անցյալի հետ...Ադրբեջանական իշխանությունների կողմից սիրված այս լրագրողը,որը 2005 թ-ին Իլհամ Ալիևի ձեռքից ստացել էր "Ադրբեջանի վաստակավոր լրագրող" կոչումն ընդամենը մի քանի տարի հետո դարձավ Բաքվի իշխանավորի անձնական թշնամին...
Պատճառներից մեկն այն էր,որ Միրկադիրովը զբաղվում էր ինքնագործունեությամբ.նա ստանալով հովանավորություն Եվրամիությունից փորձում էր կապեր հաստատել հայ և ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ...Միրկադիրովի այս գործունեությունն այնքան դուր չէր գալիս Ալիևին,որ վերջինս 2014 թ-ի ապրիլին հրամայեց ձերբակալել հայտնի լրագրողին և մեղադրեց նրան լրտեսության մեջ...Ազերիական մամուլը այդ օրերին վխտում էր Միրկադիրովի դեմ հոդվածներով,որոնցում նրան մեղադրում էին Հայաստանի համար լրտեսություն անելու մեջ...Միրկադիրովը հռչակվել էր ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ...Ու դա ընդամենը խաղաղասիրական կոչերի համար...
2016 թ-ին Միրկադիրովին ադրբեջանական արդար դատարանը դատապարտեց 6 տարի ազատազրկման,սակայն դատավճիռը հրապարակելուց մի քանի ամիս անց նրան ազատ արձակեցին և Միրկադիրովը շատ արագ փախավ Բաքվից..Հիմա քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում է ապրում այդ երկրում...
Հիմա,այս մարդը,որին ձերբակալել և բանտ էին նետել առանց Իլհամ Ալիևի թույլտվության հայերին "բարևելու" համար,միանում է նույն Ալիևի և հայստանյան մի քանի դավաճանների նախաձեռնությանը,որոնք փորձում են միակողմանի մեկնաբանել Արցախյան հակամարտությունը և հայ-ադրբեջանական հարաբերություններն՝ամեն ինչում մեղադրելով հայկական կողմերին...
Ես կարծում եմ,որ Ռաուֆ Միրկադիրովն այս հարթակ կոչվածին միացել է ստիպողաբար...Պաշտոնական Բաքուն սիրում է կոմպրոմատներով խոսել և հաճույք է ստանում իր ախոյաններին հասարակության առաջ "փչացնելու" գործողություններից...Միրկադիրովը չդիմացավ և միացավ Ալիևի այս պրոեկտին...Հերթը Յունուս ամուսիններին է,որոնց Իլհամ Ալիևի վարչակարգը ևս մեղադրում էր Հայաստանի համար լրտեսության մեջ...
Հ.Գ.Բաքուն Միրկադիրովին իր ԲԱՑ գործունեության համար մեղադրում էր դավաճանության մեջ,իսկ մի քանի ստահակ հայաստանցիների,որոնք գաղտագողի ճանապարհներով հասել են Բաքու համարում է հերոսներ...
Հետևությունները թողնում եմ Ձեզ...
Գագիկ Համբարյան