Վիլնյուսում Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը, ինչպես նմանօրինակ եվրոպական գրեթե բոլոր գագաթնաժողովները, փակ են լուսաբանման համար. անգամ երկրների ղեկավարների անձնական օպերատորներին թույլ չի տրվում ներս մտնել ու պրոտոկոլային կադրեր վերցնել։ Մինչդեռ ուղիղ հեռարձակում պատվիրակությունների գրասենյակներում միշտ լինում է, հետևաբար ազդանշանն էլ ինչ-որ խողովակներով անցնում է, ու նիստերի դահլիճից հասնում պատվիրակությունների աշխատասենյակներ։ Նախորդ նման հանդիպումներից իր համար անբավարար քանակի տեսանյութ հավաքած Արման Սաղաթելյանն այս անգամ բարձր մակարդակի գագաթնաժողովին ներկայացել եմ «կազմ ու պատրաստ»։
Միջոցառման տեխնիկական տնօրենը լիտվացի տղա էր, մեր հասակակիցը։ Կրկին պնդեց հերթապահ խոսքը՝ նկարահանելն արգելված է, իսկ Արմանի դիտարկմանը, թե հանգույցի տեղը գտել է, հակադարձեց՝ չեմ պատասխանի Ձեր հարցերին, ինձ հարց մի տվեք, ես միայն կարող եմ մեկ ժամ այս տարածքից հեռանալ ու ներկա չլինել... Արմանը շնորհակալությամբ ճանապարհեց տնօրենին ։)
Հիմա այս նկարում Սգո-ն արդեն քանդել է կաբելային հանգույցը, առանձնացրել է մուտքային վիդեոտրաֆիկը, կպել կաբելին ու գտել վիդեո պրոտոկոլը, դրել «զապիսի» ու բարձր մակարդակի ասուլիսին հետևում է արդեն «հանցանքի վայրից»՝ սեղանի տակից։
Այդ օրերին Հայաստանը շատ ավելին տեսավ, քան հարևանները։
Սգո-ի հետ միշտ մեջքդ պինդ է, հաստատ բան եմ ասում։
Սևակ Լալայան