Մեծ հաշվով ես ոչինչ չունեմ վարչապետի դեմ, երբ վերջինս բանանի ներկրման առիթով լրագրողներից պահանջում է իրեն միլիցա չսարքել: Վարչապետի խնդիրը այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք կվերացնեն մենաշնորհը, իսկ դրա անօրինական դրսևորումները դատապարտելը իրավապահների կամ որ նույնն է' նախագահի գործն է: Մենք սովոր չենք, որ յուրաքանչյուրն անի այն, ինչին կոչված է ի պաշտոնե, և դա անընդհատ դրսևորվում է լրագրողների հարցերում' տրված տարբեր պաշտոնյաներին: Մեր երկրի զարգացման սկզբունքներից մեկն էլ այն կլինի, որ ամեն մեկը զբաղվի առաջին հերթին իր գործով:

 

Վախթանգ Սիրադեղյան