Ու՞ր են ադրբեջանական կողմի զոհերը, որոնք տվեցին 2016թ. դեկտեմբերի 29-ին հայկական դիրքերի վրա հարձակումից հետո:


Ադրբեջանական կոողմը մինչև հիմա կարողանում է խնամքով թաքցնել իր դիվերսիոն խմբերի զոհերը , բայց միայն ու միայն դիվերսիոն խմբերի: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները պատրաստություն են անցնում հիմնականում Թուրքիայում : Նրանց հավաքագրումից հետո կնքվում է պայմանագիր հավաքագրվածների և Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման միջև: Պայմանագրին առարկան հետևյալն է.


Հավաքագրված անձը պահպանում է գաղտնիության սկզբունքը, նա պարտավոր է իր ընտանիքի անդամներին չհաղորդել իր գտվելու վայրը, իր իրականացված աշխատանքի մասին ոչ մի տեսակի ինֆորմացիա չտալ ոչ ոքի : Ամենահետաքրքիրն այն է, որ հատուկ նշանակության ջոկատայինները վարձատրվում են մի քանի ձևով՝ կապված հակառակորդին տված մարդկային և նյութական վնասներից , իսկ եթե կաողանում են կենդանի ուժ գերի տանել, ապա ստանում են զինվորական կոչումներ :

 

Պայմանագրի ամենակարևոր ու հիմնարար դրույթն այն է, որ առաջադրանք ստանալու դեպքում պետք է հայտնել, բոլորին, որ մեկնում են այլ երկիր , վիրավորվելուց հետո բուժօգնությունը կստանա այլ երկրում (ես ենթադրում եմ Թուրքիայում) , վիրավորելու մասին չպետք է իմանան հարազատները, իսկ զոհվելու դեպքում՝ առանց հարազատներին տեղյակ պահելու , կհուղարկավորեն :

 


Ահա թե ուր են այդ զոհերը :

 

Կարեն Հովհաննիսյան