Հայերի համար ԶԻՆՎՈՐն ուրիշ արժեք է: Բանակ ճանապարհելն արդեն իր ավանդույթներն ունի՝ բանակի քեֆ, հաջորդ օրը զինկոմիսարիատից ճանապարհ դնել( որտեղ ընկերները, ծնողները, հարազատներն այնքան են գրկում, պաչում նորակոչիկին, որ կարծես ցանկանում են միանգամից երկու տարվա տեղը հանել), հետո ուղեկցում են Կենտրոնական հավաքակայան եւ այլն: Մանրուք է, բայց հաճելի, երբ զինակոչիկների ավտոբուսի կողքով, անգամ մի քանի տասնյակ մետրից անցնող մեքենան սիգնալ է տալիս, վարորդն էլ գոռում՝ ՏՂԵՐՔ, ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ:
Երբ նորակոչիկներն ավտոբուսում են, այդ հատվածում միշտ խցանում է, (որովհետեւ շրջապատված է մարդկանցով) խցանում, որից երբեք ոչ մի վարորդ չի դժգոհում ու չի հայհոյում:
Հ.Գ. Լուսանկարն այսօրվա է: Բարի ծառայություն:
Արամ Արարատյան