Այսօրվանից Թուրքիայի խորհրդարանը սկսում է քննարկել Սահմանադրական փոփխությունների փաթեթը, որի հիմնական մեխը Թուրքիայի կառաավարման համակարգի փոփոխությունն է : Թուրքիայի ընդդիմությունը կարծում է, որ այս փոփոխությունը իրենից ենթադրում է ավտորիտար իշխանություն և վերադարձ օսմանյան կայսրություն:

 


Հնարավոր է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումը մի որոշակի հատվածում ընդհատվի, քանի որ իսկապես կան խորը հակասություն առաջացնող դրույթներ:

 

Ես սպասում եմ նույնիսկ ներքին քաղաքական իրավիճակի սրում, ընդհուպ ցույցեր և գործադուլներ: Հատուկ պետք է նշեմ, որ իշխող ԱԶԿ կուսակցությունում այդքան էլ խանդավառությամբ չեն ընդունում այս փոփոխությունները:

 

Կարեն Հովհաննիսյան