Ամանորյա ճոխ ու գերհագեցած, գերխոլեստերինային ու խիստ մարմնական հաճույքներով, ոգելից խմիչքներով, շաբլոն, նույնանման, նույնաբովանդակ, հիմնականում նաև տափակ կենացներով լցոնած կոնգլոմերատային տոնից հետո շատ պասիվ ու իմ կարծիքով ոչ լիարժեք, ոչ արժևորված է տոնվում Սուրբ Ծնունդը:


Ցավոք…
Որկրամոլությունը, գինարբուքը, կերուխումն ու ինչ-որ տարեմուտ ավելի մեծ ոգևորությամբ , ինքնամոռացությամբ, ինքնազոհության աստիճանի ծախսերով է անցկացվում քան Տիրոջ ծնունդը, նրա հայտնությունը, նրա ոգեղեն, խորիմաստ, մարդասիրական ու Աստվածային, Աստվածատուր պարգևը մեզ, բոլորիս՝ հասարակ մահկանացուներիս…

 


Հին ազգ ենք, առաջին քրիստոնեական պետությունն ենք, մեծամեծ ոսկեղեն ու ադամանդազարդ խաչեր ենք կրում, բայց հեռու ենք իրական քրիստոնեական արժեքներից ու հոգևորից…
Մարմնական հաճույքներն ու դրա հետ կապված դրամաարժեքային ամեն ինչ լցոնված է յուրաքանչյուրիս մեջ…Տեղական, եվրասիական, քյառթու, կոշտ ու կոպիտ, գռեհիկ, քաղքենիական արտադրության…
Այ մենք միայն «ճոխ» թաղումներ, հոգեհանգիստ, ցուցամոլ բաներ լավ ու «նվիրումով» ենք անում, այ դա մեզ մոտ շատ լավ է ստացվում…

 

Ռոբերտ Մելքոնյան