Երեկ լույսը բարի չէր ադրբեջանական բանակի զինվորների համար: Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեծ, որ հայկական զինված ուժերը Իջևանի շրջանից, Չինարի և Այգեպար գյուղերից՝ Բերդի տարածաշրջանից գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:

 

Այնուհետև ՀՀ ՊՆ-ին միացել է նաև ԼՂՀ ՊԲ-ն ու հայկական երկու բանակները միահամուռ ուժերով չեն թողել, որ թշնամու բանակի զինվորները մեկ վարկյան աչք փակեն գիշերվա ընթացքում:

 


ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ բոլոր տիպի ռազմական գործողությունները պատասխան են ադրբեջանական բանակի զինվոր/ահաբեկիչների կատարած հանցագործությունների: Հայկական զինված ուժերը միշտ պատրաստ են «տաք պահեն» ադրբեջանական բանակի դիրքերը, որպեսզի նրանք «ջերմության» կարիք չունենան:

 

Եթե թշնամու բանակը իրեն թույլ է տալիս թեկուզ մեկ փամփուշտ կրակի հայկական դիրքերի կամ բնակավայրերի ուղղությամբ , ապա միշտ 1-ին 11 պատասխան է ստանալու ու բոլոր առավոտները բացվելու են Ադրբեջանի ՊՆ-ի լացակումած հայտարարություններով:
Փառք հայ զինվորին:

 

Աշոտ Ասատրյան