1. Արկղեր


Սրանք գաղտնիքներ են և գաղտնի հիասթափություն: Ամենայն հավանականությամբ, դուք վախենում եք, որ ձեզանից թաքցնում են որևէ բան, կամ էլ ինքներդ եք փորձում թաքցնել որևէ բան: Արկղի մեջ նայելու դեպքում՝ «դուք դեմքով կճանաչեք վախը»: Եթե արկղը դատարկ է, ուրեմն դուք վախենում եք հիասթափված և խաբված լինելուց:


2. Ընկնել

Ասում են, որ երբ երազում երեխաներն ընկնում են, նրանք մեծանում են: Հնարավոր է, այդպես ձեր ենթագիտակցությունը ցանկանում է ձեզ հուշել այն մասին, որ կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից: Հավանական է, որ դուք վախենում եք պլանների ձախողումից,նև ձեր չմտածված քայլերը բումերանգի էֆեկտով կվերադառնան դեպի ձեզ: Մի վախեցեք, անհրաժեշտ է միայն աշխատել ինքնատիրապետման և հանգստության վրա:


3. Կատուներ

Կարևոր չէ՝ դուք սիրո՞ւմ եք կատուներ, թե՞ ոչ. երազում կատուներն ուժեղ սիմվոլներ են: Սա թեթև ակնարկ է, որ ձեր կյանքում կանանց պակաս կա: Եթե տղամարդ եք, ապա ժամանակն է մտածել խորը և ամուր հարաբերությունների մասին, եթե կին եք, ապա ժամանակն է խորությամբ ճանաչելու ձեր էությունը:


4. Ատամներ

Սրանք երազում հաճախ որպես մղձավանջ են այցելում՝ դրանք կամ ընկնում են, կամ ջարդվում, կամ այլ վատ բան է կատարվում դրանց հետ: Բացի նրանից, որ երազում ատամներ տեսնելը կարող է խոսել ստոմատոլոգիայի հետ ձեր խնդիրների մասին, դրանք խորհրդանշում են ծերանալուց և մահանալուց ձեր ունեցած վախը: Առաջին հերթին՝ դա կարող է խոսել այն մասին, որ դուք շատ եք տարված արտաքինով և հաճախ մոռանում եք առողջության մասին:


5. Մրջյուններ

Հիմնականում երազին մրջյուններ տեսնելը խոսում է այն մասին, որ դուք բարկացած եք որևէ բանից: Դա կարող է խոսել նաև այն մասին, որ դուք հետաքրքրված եք խմբային աշխատանքով: Առավել հավանական է, որ դուք այնպիսի մարդկանցից եք, ովքեր գնահատում են ընտանիքն ու ընկերական կապերը:

 

6. Վարսեր

Երազում վարսեր տեսնելը խորհրդանշում է ձեր անվստահությունը գրավիչ լինելու մեջ: Դրա վրա պետք է աշխատել: Որքան երկար են վարսերը, այնքան բարձր է ձեր վարկանիշը ձեր իսկ աչքերում: Երկար վարսերի մասին երազները խոսում են նաև ազատության ցանկության մասին: Ժամանակն է, որ ինքներդ ձեզ թույլ տաք լինել ավելի հանգիստ, ազատ և երջանիկ:


7. Ջուր

Սա խոսում է այն մասին, որ դուք չափազանց ամբիցիոզ մարդ եք, ում նպատակները մեծամասնության նպատակների շրջանակներից չափազանց լայն են: Դուք նոր մտքեր ունեք և պատրաստ եք ռիսկի դիմել դրանց համար: Դա մի փոքր վախենալու է, բայց ռիսկի դիմել պետք է: Եթե դուք երազում ջուր եք տեսնում, ուրեմն ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ հեշտ է ընթանում:


8. Թռիչք

Սա խոսում է այն բանի մասին, որ դուք կարող եք համարձակ ընտրություն կատարել կյանքում: Միևնույն ժամանակ, ձեզ վրա միանգամից բազմաթիվ գործեր են թափվել, և դուք դրանցից կարողանում եք ազատվել՝ միայն քնելով:


9. Ճանապարհ

Մեր կյանքը լի է բազմաթիվ ճանապարհներով, որոնց մենք հանդիպում ենք, որպեսզի ընտրություն կատարենք: Եթե երազում մի ճանապարհ եք տեսնում, նշանակում է՝ ցանկանում եք դասավորել կյանքը, այն առավել հասկանալի դարձնել: Դուք ֆատալիստ եք և հավատում եք, որ հենց ճիշտ ճանապարհի ընտրությունը կարող է ձեր կյանքում փոխել ամեն ինչ:


10. Հող, կեղտ

Այնպես, ինչպես հողի մեջ մեքենան կարող է կանգնել և չկարողանալ շարժվել, այնպես էլ որոշակի հանգամանքներում մարդը կարող է չկարողանալ շարժվել: Մեծ է հավանականությունը, որ կյանքի հենց այսպիսի հանգամանքներից դուք փորձում եք դուրս պրծնել ամեն կերպ, ինչն արտացոլվում է երազում:


11. Հասարակության շրջանում մերկ լինել 

Դուք միակը չեք, ում նման երազներ են այցելում: Խնդիրն այն է, որ երազի ընթացքում արտացոլվում են ձեր վախերը, մասնավորապես՝ դատվելու, ձեզ քննարկելու վախը: Դա հաղթահարելու համար պետք է սովորել ընդունել ինքդ քեզ և քննադատությանն այդքան հիվանդագին չվերաբերվել:


12. Կանաչ երազ

Եթե ձեր երազը լի է կանաչով, նշանակում է՝ ձեր էմոցիոնալ վիճակը նորմալ է: Դուք սիրում եք ձեզ շրջապատող մարդկանց և նույնը ստանում եք՝ որպես պատասխան: Հնարավոր է նաև, որ դուք այժմ փորձում եք ճանաչել ինքներդ ձեզ: Խնդրեք ընտանիքի անդամներին և ընկերներին՝ օգնել ձեզ այդ գործում: