ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության ձգձգումն արդեն իրոք ծիծաղելի է: Նախորդ անգամ Նազարբաևի բացակայությունը, այս անգամ Լուկաշենկոյի բացակայությունը հնարավորություն չեն տվել որոշում կայացնել նոր քարտուղարի թեկնածության հարցում: Սա թերևս խոսում է այն մասին, որ որպես կենսունակ կառույց ՀԱՊԿ-ը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ ինստիտուցիոնալ առումով ցանկացած համեմատականը ՆԱՏՕ-ի հետ անիմաստ է: Քանի դեռ ՀԱՊԿ ներսում առկա են ինտրիգներ, իսկ պետությունները չեն կարողացել գտնել իրենց ընդհանուր շահը, դեմարշերի այս "մշակույթը" դեռ երկար կշարունակվի:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀԱՊԿ շրջանակներում մենք փորձել ու փորձում ենք օգտվել ընձեռնվող հնարավորություններից և, բնականաբար, մեր անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես՝ Ադրբեջանից եկող սպառնալիքի մասով, մեր հույսը հենց մենք ենք:

 

Նարեկ Մինասյան