Կորեական պատերազմում (1950թ. հունիսի 25 - 1953թ. հուլիսի 27) բախվեցին նախկին դաշնակիցներ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն։
Այս պատերազմում տեղի ունեցան ռեակտիվ շարժիչներով, նետաձև թևերով ինքնաթիռների առաջին օդային մարտերը: Մասնավորապես պատերազմի «աստղեր» «МиГ-15» և «F-86 Sabre» վիճարկում էին օդի տիրակալի կարգավիճակը: Փաստացի այս կորածնիչներից ոչ մեկը մյուսի նկատմամբ ակնհայտ առավելություն չուներ:
Այս կործանիչներն իրար համարժեք հակառակորդներ էին: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երկու կործանիչներն էլ կապված են հայերի անվան հետ. խորհրդային կործանիչը Անուշավան (Արտյոմ) Միկոյանի գլուխգործոցն էր, ամերիկյան կործանիչը' Վահե Քուպելյանի լավագույն գործերից մեկը:
Արծրուն Հովհաննիսյան