Ադրբեջանական հասարակությունը ԱՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչներին «հայկական արմատներ ունենալու և հայ լինելու» մեջ մեղադրելու համար նոր առիթ է ստացել: Պարզվում է' ԱՀ-ում գրանցված գրեթե բոլոր թռչնաբուծարանները, ըստ ԱՀ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցների, ինկուբացիոն ձվերի գնման ոլորտում համագործակցում են Թուրքիայում գրանցված մի կազմակերպության հետ, որը համասեփականտիրության սկզբունքով պատկանում է երկու հայ գործարարների: Արդյունքում ստացվում է, որ ԱՀ գյուղատնտեսության մի ամբողջ ոլորտ գտնվում է հայ գործարարների տնօրինության տակ: Սա է պատճառը, որ ԱՀ հասարակության մեջ կրկին սկսել են հիշել իրենց պաշտոնյաների հայ (?) լինելու մասին' համարելով, որ միայն ԱՀ-ում առկա ազգակցական կապերի շնորհիվ են «հայ գործարարները» կարողանում այդ երկրում մեծ քանակով ինկուբացիոն ձվեր վաճառել:

 

Արտյոմ Տոնոյան