Իհարկե Հայաստան-Իրանը համագործակցությունը: Իսրայելական անօդաչուները, որոնք ապրիլյան դեպքերի ժամանակ տասնյակ մարդկային կյանք խլեցին, ունեն իրենց հակաթույնը: Դա Իրանական արտադրության հակաԱԹՍ համակարգերն են, որոնք ստղծվել են հենց Իսրայելական ԱԹՍ համակարգերին հակազդելու համար: Նույնսիկ եթե այս զենքի ձեռքբերումն Իրանից արգելված է, Իրանի հետ պայմանավորվածության արդյունքում ՀՀ տարածքում կարելի էր փոքր գործարան հիմնել և զենքը տեխնիկապես արտադրված կլիներ ՀՀ-ում: Իսկ եթե Իսրայելում ռեզիդենտ դեսպան ունենաինք, ապա Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին հակազդելու այլ մեխանիզմներ էլ կունենաինք:
Այս առումով Նետանյահուի այցը Բաքու և Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցը տրամաբանական է թվում մանավանդ Հայաստան-Ադրբեջան, Իրան-Իսրայել հակամարտության հարթության մեջ: Հիշեցնեմ, որ ըստ Ալիևի Ադրբեջանն Իսրայելից ընդհանուր առմամբ գնել է 5 մլրդ դոլարի զինամթերք:
Սուրեն Սարգսյան