Facebook սոցցանցի օգտատերերը քիչ առաջ մի քանի գրառումներով բարի լուր ավետեցին: 34 տարի 11 ամիս բանտարկվելուց հետո Համբիկ Սասունյանը ներում է ստացել և ազատության մեջ է:

 

Բանաստեղծ Սագօ Արեյանը գրում է.

 

Համբիկ Սասունեան Ազատութեան մէջ:


Արշակ Աճեմյանը գրում է.

34 տարի և 11 ամիս բանտարկությունից հետո Համբիկ Սասունյանը ազատություն ստացավ:

 

Mediamall.am լրատվականը, Սասունյանի ներման և ազատություն ստանալուն առաջիկայում մանրամասն կանդրադառնա:

 

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963 թ.-ի հունվարի 1-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ։

 

1982 թվականի հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։

 

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։

 

Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։