Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ անակնկալ այցով մեկնեց Գյումրի և բացառիկ քայլ արեց՝ շուրջ 50 միլիոն դրամ նվիրաբերելով գյումրեցիներին:
Տասնամյակներ ապրել և գոյատևել տնակային պայմաններում, համակերպվել սոցիալական և կենցաղային անմարդկային պայմանների հետ. Գյումրիում նման կարգավիճակի մարդիկ, ցավոք, շատ են: Այնպես, ինչպես ընդունեցին ու դիմավորեցին Գյումրիում, դեռ երկար կխոսվի, ինչպես և կխոսվի մարդասիրական և բարեգործական նախադեպը չունեցող արված քայլերի մասին:
Երեկ գտնվում էի Գյումրիում, քաղաքում մեծ ոգևորություն է, քանի որ գյումրեցին գիտի, որ տարիներ շարունակ, ցանկացած հարցով կարող է դիմել Գագիկ Ծառուկյանին և ստանալ իր խնդրի լուծումը:
Գյումրիում սաստիկ ցրտեր են և ֆինանսական այն հսկայան օժանդակությունը, որը ցուցաբերվեց գյումրեցիներին հիմնադրամի կողմից, խիստ անհրաժեշտություն էր հազարավոր մարդկանց համար: Քաղաքում ջերմ մթնոլորտ է, գյումրեցին տեսնում է, որ ինքն անտեսված չէ, որ իր խնդիրների հանդեպ կա ուշադրություն, որ անգամ ամենաանելանելի իրավիճակից կարող են ելքեր գտնվել:
Երկրորդ քաղաքում գտնվել եմ մի քանի ժամ, որի ընթացքում հանդիպումների շարք եմ ունեցել քաղաքացիների և հասարակական սեկտորի հետ և մասնակցել «Ցայգ» հեռուստաընկերության «Երկխոսության Լսարան» հաղորդաշարին, որի ընթացքում հիմնականում խոսեցինք ինչպես քաղաքական գործընթացների, այնպես էլ՝ այս օրերին Գյումրիում տիրող աննախադեպ մթնոլորտի մասին: Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը հնարավորություն է ստեղծում բացառիկ նոր միջավայր ձևավորելու համար:
Վահե Էնֆիաջյան
Լուսանկարը՝ Aravot.am-ի: