Անցյալ գիշեր Մինսկում - Բելառուս, ձերբակալվել է՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Լապշինը' «Ադրբեջանի խնդրանքով հենց նոր ինձ ձերբակալել է Մինսկի ոստիկանությունը։ Ես Մինսկի Պերվոմայսկիի ներքին գործերի շրջանային վարչությունում եմ»:

 

Հիշեցնենք, Լապշինը դեռ 2011 թ. ներառվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ, Արցախի Հանրապետություն այցելելու համար: Տվյալ պահին Ադրբեջանի եւ Բելառուսի համապատասխան կառույցները բանակցություններ են վարում՝ Լապշինին Բաքու փոխանցելու համար:

 

P.S' սա էլ մեր գրողի տարած գործնկեր Բելառուսը:

 

Արթուր Տեր-Մելիքսեթյան