Իսրայելն այսօր ակտիվորեն ներգրավվել է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական գործընթացներում. Եթե մինչ 2000-ականները Իսրայելի ''մուտքը'' Հարավային Կովկաս իրականացվում էր Թուրքիայի միջնորդությամբ, ապա ներկայում դա պետք է պայմանավորել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործակցությամբ. Իսրայելը ներկայում իր առևտրաշրջանառության ծավալներով հանդիսանում է Ադրբեջանի 5-րդ տնտեսական գործընկերը. Ադրբեջանը Իսրայելին հետաքրքրում է իր նավթագազային ռեսուրսներով, որի դիմաց կողմերը ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանին իսրայելական արտադրության սպառազինությունների մատակարարումների հարցում. Ադրբեջանը մերձավորարևելյան պետության համար կարևոր նշանակություն ունի նաև Իրանի հետ հարաբերությունների համատեքստում. Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդ է ունեցել Իսրայելի նախկին ԱԳ նախարար Ավ. Լիբերմանը, որը հայտնի է իր լոբբիստական ադրբեջանամետ դիրքորոշումներով. Զուգադիպություն դժվար է համարել այն, որ ապրիլյան ռազմական գործողություններից անմիջապես հետո Լիբերմանը նշանակվեց Իսրայելի Պաշտպանության նախարար, ինչն անշուշտ նոր թափ կհաղորդի Ադրբեջանին իսրայելական արտադրության սպառազինությունների մատակարարումներին.


Դեկտեմբերի կեսերին սպասվում է Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի այցը Ադրբեջան. Կարելի է ենթադրել, որ այցելությունն ինքնին, ինչպես և դրա արդյունքում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկկողմ համագործակցությունը կբերեն որակապես մի նոր հարթություն. Մենք պետք է առավել ակտիվ և նախահարձակ քաղաքականություն ցուցաբերենք ինչպես Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման, այնպես էլ սպառազինությունների մատակարարումների հարցում ունենանք զսպման ու հակազդման հստակ ռազմավարություն.

 

Կարեն Վերանյան