Սննդամտերքի անվտանգության պետական ծառայությունն օրերս անդրադարձավ կաթնամթերքի ոլորտում առկա խնդիրներին: Ծառության հաղորդագրության մեջ նշվում է, որ կաթնամթերք արտադրող 20 ընկերության մոտ հայտնաբերվել են խախտումներ:

 


Տարիներ շարունակ խոսվում և բարձրաձայնվում էր կաթնամթերքի շուկայում առկա խնդիրների մասին և թվում էր, թե տրվելու են հարցերի պատասխանները՝ մինչդեռ հաղորդագրությոյւնն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց:Վերջինիս ապացույցն է սոցիալական ցանցերում քննարկումներն ու մտավախությունները. քաղաքացիներն ուղղակի խուճապահար են եղել և չգիտեն ինչ անել:
Կաթնամթերք՝ կա՞թ, մածո՞ւն, թթվասե՞ր, պանիր, թե՞ ի վերջո յոգուրտ կամ կեֆիր: Ո՞ր արտադրանքում ի՞նչ խախտում է հայտնաբերվել, ո՞ր խմբաքանակում: Այդ խմբաքանակն առկա՞ է արդոք մեր բնակարաններում, թե՞ ոչ: Վերջիններիս վաճառքն իրականացման ցանցում դադարեցվե՞լ է, թե՞ ոչ: Որևէ հարցի պատասխան տրված չէ:

 


Խիստ մտահոգիչ է, որ պետական կառույցը գործունեություն է ծավալում, որից հետո առկա հարցերին պատասխաններ տալու փոխարեն, միայն հարցերն են ավելանում: Հատկանշական է նաև, որ խախտումներ են հայտնաբերվել նաև փոքր բիզնեսի և ոչինչ չասող անունների մատո:
Տաիներ շարունակ խոսվում էր, որ ոլորտում կա մասնագիտական լուրջ բաց, ցավոք սրտի, բացը ոչ միայն չի լրացվել, այլ ըստ մամուլում առկա տեղեկատվությամբ, նորանշնակ պետն ազատվում է ոլորտային մասնագետներից՝ համակարգը համալրելով սեփական յուրայիններով:

 


Ցավոք, դեռ չենք գիտակցել, որ բժիշկը պետք է բուժի, կոշկակարը կոշիկ կարի, բանվորը բանվորություն անի, իսկ երբ նեղ ոլորտային գործառույթ են իրականացնում մարդիկ, որոնք ոլորտի հետ որևէ կապ չունեն, դժվար է այլ պատկեր ակնկալելը:

 

Էդգար Խաչատրյան