Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրի նոր ՆԳՆ նախարար է նշանակվել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար,հայ ժողովրդի բարեկամ,բազմաթիվ անգամներ Հայաստան և Արցախ այցելած Բրունո լը Ռուն...Ֆրանսիայի "Հայ Դատ"-ի կոմիտեի ղեկավար Հարութ Մարտիրոսյանը հայտնել է,որ Բրունո լը Ռուն Արցախ այցելել է անցյալ տարի՝Արցախի անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար...Հիշեցնեմ,որ այդ պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ն "սև ցուցակի" մեջ էր ընդգրկել Արցախ այցելած Ֆրանսիայի բոլոր պատվիրակներին,այդ թվում նաև Բրունո լը Ռուին...

 

Բրունո լը Ռունին թշնամի են համարում նաև Թուրքիայում...
Հետաքրքիր է,եթե Բրունո լը Ռուն աշխատանքային այցով ցանկանա լինել Բաքվում,ապա ի՞նչ են անելու ազերիները...Պահանջելու են ներողություն խնդրել Ադրբեջանից,որի հավանականությունը շատ քիչ է,թե՞ լռելու են,որի հավանականությունը բավական մեծ է...
Հ.Գ.Ի դեպ,ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են,որ Բրունո լը Ռուն այդ պաշտոնին է նշանակվել այդ գերատեսչության արդեն նախկին ղեվարա Բեռնար Կազնյովի ցանկությամբ,որը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ՝փոխարինելով այդ պաշտոնում Մանուել Վալսին...Վերջինս շատ ակտիվ նախապատրաստվում է հաջորդ տարի Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններին...

 

Գագիկ Համբարյան