Այս լուսանկարը տիպիկ պատկերում է մերօրյա Հայաստանը: Մենք անցյալով ու առասպելներով ապրող ազգի տիպիկ օրինակ ենք: Սասունցի Դավթի արձանը նկարված է կիսաավեր, կիսաավարտ շենքի ֆոնին, այդ շենքը մանկությանս մի մասնիկն է, որովհետև շատ էի տեսնում այդ կիսաավերն ու ինքն իմ համար Ժամանակին ահռելի տարածություն էր, եկավ մի փուլ, երբ սկսեեցի այդ շենքի մասով բիզնես պրոեկտներ մտածել, հետո սկսեցի ուղղակի չնկատել դրա գոյությունը, որովհետև նա միակը չէ այդպիսին մեր հանրապետությունում:


Մենք, բնակելի շենքերի տարածք ենք ման գալիս, կամ բիզնես կենտրոններ ենք կառուցում ու այդ ամենը միայն կենտրոնում, բայց ոչ շատ հեռու կենտրոնից՝ Կայարանում, Սասունցի Դավթի արձանը լուսանկարվում է, կիսաավեր հյուրանոցի և բիզնես կենտրոնի ֆոնին: Ինչևէ Սասունցի Դավթի ոգով ու Տիգրան Մեծի շնչով և Արցախի մասին երգել գրելով էլ ազգս առաջ է գնում:
Շենքը գտնվում է Տիգրան Մեծ փողոցի շարունակության վրա, որը նախկին Բաքվի այժմ Արցախի փոխողցն է:

Էդգար Խաչատրյան